Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ինչ հարցեր են տվել «Իմ քայլի» պատգամավորները Բակո Սահակյանին

Ինչ հարցեր են տվել «Իմ քայլի» պատգամավորները Բակո Սահակյանին
21.05.2019 | 15:14

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումը բավական թեժ է անցել, հնչել են ամենահնարավոր հարցերը, ընդ որում՝ շատ բաց տեքստով, առանց թաքցնելու կամ փորձելու մեղմացնել հարցերը, իսկ Բակո Սահակյանն էլ տվել է անհրաժեշտ պատասխաններ, սակայն հանդարտ, իրեն բնորոշ ձևով։

Պատգամավորները նաև իրար մեջ նշում էին, թե սկզբում լարված են եղել, սակայն վերջնամասում արդեն հանգստացել են։ Հանդիպման ընթացքում հնչել են հնարավոր բոլոր հարցերը՝ սկսած մարտի 1-ին Հայաստան զորք ուղարկելուց, Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունից, Հայաստան-Արցախ հարաբերություններից, անգամ Վիտալի Բալասանյանից: «Շատ բաց խոսակցություն էր ընթանում, հետաքրքիր։ Մեր հարցերը շատ ուղիղ էին, նախագահի պատասխանները ևս ուղիղ էին»,- «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց պատգամավորներից Արման Բոշյանը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է՝ 1777

Մեկնաբանություններ